24.01.2025|
08:20
Վստահ եմ՝ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից. կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցված են ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու, իմ համոզմամբ, ամենակարևոր հատվածը, թեև կարդում ու դիտում եմ գրեթե ամբողջը։